«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Վանոն իմ ընկերն ա» (տեսանյութ)

«Վանոն իմ ընկերն ա» (տեսանյութ)
25.07.2012 | 18:17

1999-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի այս հայտնի «խոստովանությունը» այն ժամանակ սաստող կոչ էր` ուղղված բոլոր նրանց, ովքեր նպատակ ունեին նորանկախ Հայաստանի բոլոր ձախողումները կոտրելու Վանո Սիրադեղյանի գլխին` դարձնելով նրան մեր ժամանակների ամենաողբերգական քավության նոխազը: Սպարապետն ուզում էր ասել` քանի ես ողջ եմ, Վանոյի գլխից մազ չի պակասելու: Ասաց և արեց` կազմակերպելով նրա բարեհաջող «փախուստը» հանրապետությունից և կապ պահպանելով ընկերոջ հետ «սուրհանդակների» միջոցով:

Բոլորին քաջ հայտնի այս իրողության մասին բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, արձակագիր Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում: «Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի միջև իսկապես եղել է նամակագրական կապ: Ես ինքս նամակները փոխանցում էի Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետին` Մովսեսին, և հակառակ գործընթացն էր տեղի ունենում»,- լրագրողներին իրազեկել է Վանոյի «ախրանայի» երեկվա պետն ու այսօրվա ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Չմոռանանք, որ Վանոն այսօր էլ հետախուզման մեջ է, նրան քանի՜ տարի «քափուքրտինք մտած փնտրում» է Ինտերպոլն ու «չի գտնում»: Հիմա, երբ Սուրեն Սիրունյանը «ալամ աշխարհի» ականջին գոռում է, թե այն ժամանակ, երբ «օձն իր պորտով, հավքն իր թևով» իր «շեֆի» դուռը չէին կարող գնալ, իսկ ինքը, առանց հեքիաթի թռչող գորգի էլ, բարեհաջող վայրէջք էր կատարում նրա ապարանքում, հե՞չ չի վախենում, որ պատկան մարմինները կարող են բերման ենթարկել իրեն ու շա՜տ քնքշորեն հարցնել. «Չէի՞ք հուշի, արդյոք, որտեղ է հիմա մեր շատ սիրելի Վանո Սիրադեղյանը, մի ջերմ նամակ պիտի փոխանցենք»: Չէ, Սիրունյանը նման մտավախություն բոլորովին չունի: Նրա վախը, պարզվում է, դեռ 17 տարեկանում են «բռնել»` ղարաբաղյան շարժման «ընգնավորած» օրերին:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Տեսանյութ

Վանո Սիրադեղյանը Հայաստանու՞մ է, թե՝ ոչ (տեսանյութը՝ «Ա1+»-ի)
Դիտվել է՝ 7114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ